Posted in Հայ Գրականություն

Գրականություն

Մուշեղ Իշխան

Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում,1914- ին։ 1915-ին Ճանտերեճյանների ընտանիքը տեղափոխվել է, 1923-ին՝ հաստատվել Դամասկոսում։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր Էզ Զորը։ Պատերազմից հետո վերադարձել է։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը, 1938 – 1940 թթ. հետևել Բրյուսելի (Բելգիա) համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ 1941 – 1951-ին խմբագրել է Բեյրութի Ազդակը (օրաթերթ և շաբաթաթերթ)։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատեց մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։

Տառապանք

Ցնորք է գուցէ մեր շուրջ ամէն բան,
Աչքերը մարդուն՝ խաբկանքի պաստառ,
Անցքերն աշխարհի՝ լոկ շարժանկար,
Ցնորք է գուցէ մեր շուրջ ամէն բան:
Կսկիծն է կեանքին միայն իրական,
Տառապանքը խոր ու բազմախորհուրդ,
Ամէն սրտի մէջ եռացող սնունդ,
Կսկիծն է կեանքին միայն իրական:
Յուշ է երազի՝ պահը խնդութեան,
Յոյսի արձագանք՝ ծափ ու ցնծութիւն,
Լուսնկայի ցոլք՝ ժպիտը մարդուն,
Յուշ է երազի՝ պահը խնդութեան:

Արցունքն է կեանքին միայն իրական,
Ամէն ժամ քամուող հիւթը այս հողին,
Մեր արբեցութեան հրաշէկ գինին,
Արցունքն է կեանքին միայն իրական:

Բանաստեղծության մեկնաբանությունը.

Մուշեղ Իշխանն իր Տառապանքը բանաստղծության մեջ նկարագրում է կյանքն այնպես, ինչպես որ կա: Այն հուսահատություն է ներշնչում, իսկ մարդիկ նախընտրում են հուսադրող ստեղծագործություններ՝ լավ ավարտով: Նա ասում է, որ ցնորք և խաբկանք է մեր շուրջ ամեն բան: Մարդիկ անկեղծ չեն: Արցունքն ու տառապանքն են միայն իրական, իսկ ժպիտը և խնդությունը՝ լոկ խաբկանք: Բանաստեղծությունն առաջացնում է հիասթափություն կյանքի նկատմամբ, սակայն այն նկարագրում է իրական կյանքը:

Leave a comment