Posted in Uncategorized

Գրականություն 10.01.2018

Առյուծ և աղվես

Առյուծը մի կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները, որ տեսնեն և ուրախանան: Աղվեսը գալիս է բազմամբոխի մեջ և հանդիսականների ներկայությամբ բարձր ձայնով նախատում և անարգում է առյուծին, թե.

-Այդ է քո կարողությունը, մի կորյուն ես ծնել, այլ ոչ թե բազում:

Առյուծը հանդարտաբար պատասխանեց.

-Այո մի կորյուն եմ ծնել, բայց առյուծ եմ ծնել և ոչ թե աղվես:

 

Ծերունին և մահը

Մի օր մի ծեր մարդ անտառից փայտ կտրելով, դնելով իր ուսին և տանելով իր տուն, ճանապարհին հոգնելով, ստիպված եղավ գետնին դնել բեռը և օգնություն կանչել մահին: Եվ ահա ընդառաջ եկավ մահը և հարցրեց, թեե ինչու էր կանչում նրան:Այդ պահին ծերունին պատասխանեց.

-Որպեսզի տանես իմ բեռը: