Posted in Էկոլոգիա

Էկոլոգիական Էթիկա

nature-300x200

Էկոլոգիական էթիկան ուսումնասիրում է մարդկանց ապրելակերպը և կենսոլորտի այլ էակների ու տարրերի հետ վարմունքը: Դա նաև ուսմունք է գնահատելու և արժևորելու այն էկոլոգիական պայմանները, որոնք նպաստում են մարդու բարեկեցությանը:
Էկոլոգիական էթիկան ունի և՛ փիլիսոփայական և՛ կրոնական տարբերակներ: Արժեքներն ու խնդիրնրը հիմնականում նույնն են, սակայն տարբեր են մեթոդներն ու հիմնավորումները:
Ընդհանուր առմամբ այն պահանջում է խորը փոփոխություն գլոբալ գիտակցության մեջ:

Continue reading “Էկոլոգիական Էթիկա”

Posted in Էկոլոգիա

ՀՀ ջրային ռեսուրսներ

Հայաստանի ջրային ռեսուրսների համակարգում մեծ նշանաություն ունեն գետերը: ՀՀ-ում կա մոտ 10000 գետ, որոնք ունեն օգտագործման երկու տեսակ ՝ ոռոգչային կամ էլեկտրաէներգետիկ: Ոռոգման օգտաործման համար կառուցվել է մոտ 80 ջրամբար: Ջրամբարներից ամենախոշորը Ախուրյանն է 525 մլն խմ ծավալով: Կառուցվել է Թուրքիայի և ԽՍՀՄ-ի համաձայնությամբ:
Հայաստանում առկա են նաև Ջրէկ-ներ, որոնցից հայտնի են Սևան-Հրազդան կասկադը և Որոտանի կասկադը: Continue reading “ՀՀ ջրային ռեսուրսներ”

Posted in Հասարակագիտություն

Քաղաքացիական իրավական պայմանագիր

Քաղաքացիական պաըմանագիրը երկու կամ մի քանի անձանց համաձայնությունն է, որը ուղղված է քաղաքացիական պարտականություններ սահմանելուն, փոխելուն կամ դադարելուն: Պայմանագրի միջոցով կարգավորվում են մասնակիցների հարաբերությունները: Այն երկկողմ գործարքի տեսակ է և պարտավորություն առաջացնող իրավական փաստ:
Քաղաքացիական պայմանագրի բովանդակությունը, կնքման և կատարման կարգը և այլն կարգավորվում են պայմանագրային իրավունքի միջոցով: Պայմանագրային իրավունքի նորմերը բաժանվում են երկու խմբի ՝ ընդհանուր և հատուկ: Continue reading “Քաղաքացիական իրավական պայմանագիր”

Posted in Հասարակագիտություն

Քաղացիական պատասխանատվությունը պարտավորությունը խախտելու դեպքում

Անձը, ով խախտել է իր պարտավորությունը, կրում է քաղաքացիական պատասխանատվություն:
Պարտատիրոջ ՝ վնասը հատուցելու պատասխանատվությունը առաջ է գալիս չորս պայմանների դեպքում, որոնցից նույնիսկ մեկի բացակայության դեպքում պարտապանի պատասխանատվությունը բացառվում է.
1. վնասը ՝ որոշակի տեսքով.
2. պարտատիրոջ մեղքը պարտավորության խախտման մեջ. Continue reading “Քաղացիական պատասխանատվությունը պարտավորությունը խախտելու դեպքում”

Posted in Հասարակագիտություն

Քաղացիաիրավական պարտավորություններ

Քաղացիաիրավական պարտավորությունն իրավահարաբերություն է, որտեղ մի կողմը պարտավոր է կատարել գործողություն մյուս կողմի օգտին կամ կամ ձեռնպահ մնալ ինչ-որ գործողություն կատարելուց:
Պարտավորության կատարման սկզբունքներն են ՝ իրական ու պատշաճ կատարումը: Պարտավորության իրական կատարումը նշանակում է, որ պարտապանը պարտավոր է  կատարել պարտավորության բովանդակությունը պարունակող գործողությունը: Դա չկատարելու դեպքում կարող է բարձրացվել հարկաիր կատարման հարցը: Continue reading “Քաղացիաիրավական պարտավորություններ”

Posted in Վերլուծություններ

Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

ԾաղիկներԷլջերնոնի համար

 

Երբ սկսեցի կարդալ անտանելի թվաց ՝ Չարլիի սխալների պատճառով, կարծես ինքս ինձ իր կարգավիճակում զգայի և այդպես որոշեցի չշարունակել: Ամեն դեպքում շարունակեցի կարդալ ու չփոշմանեցի: Գիրքն ինձ համար դյուրընթերնելի էր, նաև ուներ հետաքրքիր ընթացք:

Continue reading “Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»”

Posted in Պատմություն

Աքքադ

Ծագում

Մ.թ.ա. 24-րդ դարում Միջագետքում հաստատվեցին արևմուտքից եկած սեմական ցեղերը: Նրանք գտնվում էին Շումերից հյուսիս, իսկ Հայքից հարավ: Շուտով այդ ցեղերից մեկի առաջնորդ Սարգոնը գրավեց շումերական պետությունը և ստեղծեց Աքքադ պետությունը: Այդ պետության մեջ բնակվում էին նաև շումերներ, խուռիներ և այլ ժողովուրդներ: Այնտեղ խոսում էին աքքադերեն: Այդ լեզուն դեռ օգտագործվում էր Աքքադի տերության վերելքից առաջ: Աքքադը հին աշխարհի առաջին աշխարհակալ տերությունն էր:

Continue reading “Աքքադ”

Posted in Վերլուծություններ

Անրի Թրուայա | Լավագույն հաճախորդը

Մի տղամարդ ՝ Մորիս Բալլոթենը գնում է ծաղկեպսակների խանութ: Վաճառողուհի եվթերպոսը մոտենում է օգնելու: Հարցնում է, թե հանգուցյալը կին է, թե տղամարդ և հաճախորդի ինչն է: Հաճախորդը պահանջում է պսակներ բոլոր տղամարդ բարեկամներին ուղղված: Բացատրում է, թե իր հարազատները մահացել են ավտովթարից:
Կինը վաճառելուց մնում է սարսափած: Նա և իր ամուսինը կասկածում են, որ տղամարդը ինքն է սպանելու տղամարդ հարազատներին: Այդպես դիմում են իրենց ծանոթ ոստիկան Սիմոնին: Սիմոնը բացատրում է, որ հաճախորդը ոչ մի օրենք չի խախտեել ու նրան չեն կարող մեղադրել; Կինը միևնույն է չի կարողանում քնել, պատկերացնում է դաժան սպանությունները, ամենօր հետևում է թերթի լրատվությանը, սակայն ոչ մի լուր այդ տեսակի սպանության մասին:

Continue reading “Անրի Թրուայա | Լավագույն հաճախորդը”

Posted in Հայոց Լեզու, Թարգմանություններ

«Աստված մեռած է» | Ի՞նչ էր ցանկանում ասել Նիցշեն

Արդեն հարյուր տարուց ավել է անցել ինչ Ֆրիդրիխ Նիցշեն հայտարարեց, որ «Աստված մեռած է»: Բայց ի՞նչ է դա նշանակում: «Big think»-ի թղթակից Սքոթի Հենդրիքսը անդրադարձավ դրան, թե ինչ կար փիլիսոփայի մտքին, ո՞վ և ինչպե՞ս էր փորձել փոխարինել Աստծո պատկերը 20րդ դարի մարդկանց մտքերում և ի՞նչն է մարդուն օգնում ապրել առանց աստվածության ` հուսահատության ու քաոսի մեջ չընկնելով:

Ավելին քան հարյուր տարի է անցել, ինչ Նիցշեն հայտարարեց, որ «Աստված մեռած է»(կամ «Gott ist tot» գերմաներենով), դրանով իսկ փիլիսոփայության ուսանողների մոտ գլխացավանք ապահովելով, ինչը շարունակվում է մինչ այսօր: Այս նախադասությունը դարձավ Նիցշեի ամենահայտնի արտահայտությունը, նույնիսկ նրանք գիտեն դա, ովքեր ծանոթ չեն «Զվարթ գիտություն» գրքին, որտեղ այն ասվում է: Բայց ինչքա՞ն լավ ենք ընկալում այդ բառերի իմաստը: Կամ ավելի կարևոր է ՝ ի՞նչ են նշանակում դրանք մեզ համար:

Continue reading “«Աստված մեռած է» | Ի՞նչ էր ցանկանում ասել Նիցշեն”

Posted in Հայոց Լեզու, Թարգմանություններ

Կարլ Գուստավ Յունգ «Որքան մեծ է բազմությունը, այնքան աննշան է անհատը»

Ինչպե՞ս է մարդը դառնում անանուն միավոր: Ինչու՞ է պետության աբստրակտ գաղափարն ավելի իրական, քան մարդու կյանքը: Եվ ի՞նչը կարող է փոխել մարդու այս աննախանձելի դերը ժամանակակից կյանքում:
Հրապարակում ենք հատված շվեյցարացի հոգեբուժ Կարլ Յունգի ՝ <<Չբացահայտված ինքնություն>> գրքից: 

Ի՞նչ է կատարվում հիմա մեր աշխարհում:  Ի՞նչ է կատարվում մեր երկրում: Ի՞նչ է կատարվում մարդկանց հոգիներում: Բավական է մեկ անգամ դիտել նորությունները սարսափելու համար պետական քաղաքականությունից, պաշտոնյաների անտեղյակությունից, մարդկանց լուռ համաձայնությունից (սակայն ամենինչ սովորկանի պես է ՝ «մարդիկ լուռ են» ):

Continue reading “Կարլ Գուստավ Յունգ «Որքան մեծ է բազմությունը, այնքան աննշան է անհատը»”