Posted in Հայոց Լեզու, Uncategorized

Հայոց լեզու 10.03.2019

Ալեքսանն այժմ ապրում էր միակ որդու ՝ Բաբկենի ընտանիքի հետ, իր պապի կառուցած երեքսենյականոց բնակարանում, բայց վաղուց ի վեր տարվա մեծ մասն անցկացնում էր այգու տնակի փոքրիկ պատշգամբում, որտեղից ի դեպ մի չքնաղ տեսարան էր բացվում: Սիրում էր նստել սանդուղքների վրա և կամ ծառի տակ դրված թախտին: Միայնակ նստած ՝ ծխամորճի ծխի միջից ձգվող ժպիտով նայում էր իր ծաղկալից այգուն ՝ ծայրեծայր մաքուր և խնամված, և նրան թվում էր, կատարյալ դրախտ է բնությունը: Գոհ էր իրեն բաժին ընկած բախտից, վայելում է հողի ոսկեառ արևից պտղավորված պարգևների հրաշալիքները, գույնզգույն ծաղիկների բույրը, հավքերի քաղցրօրոր դայլայլը: Արևի պես արդար արդար ծերունին միշտ զայրանում էր, երբ փոքրոգի հարևանը ՝ կախմռութ Մարգարը (այդպես էին կնքլ նրան համագյուղացիները) սրդողած գանգատվում էր հարսի զայրույթ առաջացնող առօրեական արարքներից:

Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Արատես

Փետրվարի 15-ին Ավագ դպրոցի սովորողները կճանապարհորդեն դեպի ձմեռային Արատես։

Նպատակը․

  • Ձմեռային սպորտային խաղեր
  • Քայլարշավ դեպի ջրվեժ և Արատես գետ
  • Հայրենագիտական ծանորթություն Արատեսի վանքի հետ

Continue reading “Արատես”

Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Սյուրռեալիզմ, իմպրեսիոնիզմ

Սյուրռեալիզմը  մշակութային շարժում է գեղանկարչության, քանդակագործության և գրականության մեջ, որը սկիզբ է առել վաղ 1920–ական թվականներին, և հայտնի է այդ ուղղության մի քանի անդամների կոնցեպտուալ արվեստի գործերով և գրվածքներով։ Սյուրռեալիստների աշխատանքները աչքի են ընկնում անսովոր և անսպասելի, երբեմն հումորային լուծումներով և զուգադրություններով, թեև շատ սյուրռեալիստ նկարիչներ և գրողներ արվեստի այս ուղղությունը առաջին հերթին համարում են մարդկային փիլիսոփայության և հոգևոր-ներաշխարհի արտահայտման շարժում։ Continue reading “Սյուրռեալիզմ, իմպրեսիոնիզմ”

Posted in Uncategorized

էդուարդ Տեր-Ղազարյան

Էդուարդ Ավագի Տեր-Ղազարյան (1923, հունիսի 20, Երևան – 2012, ապրիլի 16, Երևան), մանրադիտակային քանդակների (Միկրոմինիատյուրա) ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2004)։ Անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները ցուցադրել է Երևանում ավելի քան կես դար առաջ՝ 1947 թվականին։ Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ՝ նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով։ Վարպետի կյանքի յուրաքանչյուր հատված կարող է դառնալ նկարչի, երաժշտի, բժիշկ-ակնաբույժի, սրտաբանի կամ գիտնականի ինքնուրույն կենսագրություն։ Continue reading “էդուարդ Տեր-Ղազարյան”

Posted in Uncategorized

Հաշվետվություն

Ես Մարինե Գալստյանն եմ: <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր եկել եմ այս տարի: Օգոստոս ամսին ամառային <<Մուտք>> ճամբարի շրջանակներում մասնակցել եմ Արատեսի ճամբարին:  Սեպտեմբերի 1ին գնացել եմ Արագած, բայց ցավոք սրտի որոշ պատճառներով ինձ չի հաջողվել հասնել մինչև գագաթ: Սեպտեմբեր ամսին մասնակցել եմ բուսաբանական այգու շաբաթօրյակին, անգլերենի խմբի հետ գնացել եմ Մեծամոր: Հոկտեմբերին անգլերերենի խմբի  հետ գնացել եմ Ամերիկյան համալսարան, Աշտարակ և այլն:

Continue reading “Հաշվետվություն”

Posted in Անգլերեն, Uncategorized

New Year

As the holidays are close, I want to share my thoughts about New Year. At that time of the year people decorate their houses, streets, stores etc. The city is full of Santa Clauses who make money by taking pictures with children. In other countries, celebrating New Year’s eve is about reflecting on the things they’ve done in the year and planning their new year. But in Armenia everything’s about food -.-

Continue reading “New Year”

Posted in Uncategorized

Զահրատ

Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեսայանի հետ։

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004)ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն:

Ոսպ ստկող կինը

Ոսպ մը – ոսպ մը – ոսպեր – ոսպ մը – քար մը – ոսպ մը – ոսպ մը – քար մը
Կանաչ մը – սև մը – կանաչ մը – սև մը – քար մը – կանաչ ոսպ մը
Ոսպ ոսպի քով – քար ոսպի քով – հանկարծ բառ մը – բառ ոսպի քով
Հետո բառեր – ոսպ մը – բառ մը – բառ բառի քով – հետո խոսք մը
Ու բառ առ բառ խոլ բարբառ մը – հինցած երգ մը – հին երազ մը
Հետո կյանք մը – ուրիշ կյանք մը – կյանք կյանքի քով – ոսպ մը – կյանք մը
Դյուրին կյանք մը – դժվար կյանք մը – ինչու դյուրին – ինչու դժվար
Բայց քով քովի կյանքեր – կյանք մը – հետո բառ մը – հետո ոսպ մը
Կանաչ մը – սև մը – կանաչ մը – սև մը – ցավ մը – կանաչ երգ մը
Կանաչ ոսպ մը – սև մը – քար մը – ոսպ մը – քար մը – քար մը – ոսպ մը:

Posted in Uncategorized

English 10.05.2018

In the video a girl was talking about racism and education. First I thought what connection those 2 things could have with each other. She said that she got bullied and laughed at because of her skin color. Later she thought that the bullies were just narrow-minded. They were judging her because of where she was from. When she went to University, she was lonely and didn’t know anyone. All she knew was her studies and books. And she proved to the narrow minded racists that she was better than them.
In the end she asks a rhetorical  question “All of us  are born, but how many of us live?”
After watching this talk I started to think about the influence that bullying, humiliating others could have on their lives. At schools and and colleges they have to teach you to respect others, regardless of their nationality, taste, look, gender. They have to teach you to be a human being in the first place.
Posted in Uncategorized

Գրականություն 10.01.2018

Առյուծ և աղվես

Առյուծը մի կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները, որ տեսնեն և ուրախանան: Աղվեսը գալիս է բազմամբոխի մեջ և հանդիսականների ներկայությամբ բարձր ձայնով նախատում և անարգում է առյուծին, թե.

-Այդ է քո կարողությունը, մի կորյուն ես ծնել, այլ ոչ թե բազում:

Առյուծը հանդարտաբար պատասխանեց.

-Այո մի կորյուն եմ ծնել, բայց առյուծ եմ ծնել և ոչ թե աղվես:

 

Ծերունին և մահը

Մի օր մի ծեր մարդ անտառից փայտ կտրելով, դնելով իր ուսին և տանելով իր տուն, ճանապարհին հոգնելով, ստիպված եղավ գետնին դնել բեռը և օգնություն կանչել մահին: Եվ ահա ընդառաջ եկավ մահը և հարցրեց, թեե ինչու էր կանչում նրան:Այդ պահին ծերունին պատասխանեց.

-Որպեսզի տանես իմ բեռը: