Posted in Հասարակագիտություն

Կրոն(Հինդուիզմ)

Հինդուիզմը ստեղծվել է Հնդկական ենթամայրցամաքում, այն հնդկականկրոններից  մեկն է: Հինդուիզմի պատմական անվանումը սանաթան-դհարմա է, ինչը նշանակում է «հավերժ կրոն»:Հինդուիզմն աշխարհի ամենահին կրոններից մեկն է, որը արմատներով հասնում է մինչև վեդիական, հարապպական և դրավիդյան քաղաքակրթություններ, ինչի համար նրան համարում են կրոններից հնագույնը: Ի տարբերություն Աբրահամյան կրոնների, հինդուիզմը չի ունեցել հիմնադիր: Հինդուիզմը, հետևորդների թվով, երրորդ կրոնն է աշխարհում քրիստոնեությունից և իսլամից հետո։ Հինդուիզմը դավանում է ավելի քան 1 մլրդ. մարդ, որոնցից մոտ 950 միլիոն բնակվում են Հնդկաստանում և Նեպալում։ Կան երկրներ, որտեղ հինդուիզմի հետևորդները կազմում են բնակչության մեծամասնություն:

Քսաներորդ դարի երկրորդ կեսին հինդուիզմը տարածվել է Հնդկաստանի տարածքներից դուրս, անցել է ազգային սահմանները և ձեռք բերել բազմաթիվ հետևորդներ ամբողջ աշխարհում։ Լայն տարածում են գտել և սովորական են դարձել այնպիսի մտքերը, ինչպիսիք են կարման, յոգան և բուսակերությունը։ Հինդուիզմի որոշ ասպեկտները և գործառույթներ քննադատության են ենթարկվել։ Ամենից շատ քննադատության են արժանացել այրիների ինքնահրկիզման ծեսը և խտրականությունը, որը հիմնված է կաստայական պատկանելության վրա։

Հինդուիստների մեծամասնությունը ընդունում են աստվածային իրականությունը, որը ստեղծում, պահպանում և կործանում է տիեզերքը, բայց որոշ հինդուիստական ուղղություններ ժխտում են այդ գաղափարը: Հինդուիստների մեծամասնությունը հավատում է տիեզերական Աստծուն, որը միաժամանակ գտնվում է ամեն կենդանի էակի ներսում, և որին կարելի է մոտենալ տարբեր ուղիներով: Հինդուիստների հասկացողությամբ, բարձրյալին կարելի է երկրպագել անթիվ ձևերով. Շիվայի տեսքով, ինչպես մեծ ասկետ-յոգ, Նարասիմխայի գեղեցկուհու տեսքով, կամ նույնիսկ անձև քարի տեսքով: Բարձրյալ էակը կարող է դրսևորվել որպես տաճարի արձան կամ որպես այժմ ապրող Գարուններ ու սրբեր:

Leave a comment