Posted in Հայ Գրականություն, Վերլուծություններ

Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» (վերլուծություն)

Կյանքը

Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Որդին է եղել Խոսրով Անձևացի եպիսկոպոսի և Անանիա Նարեկացու եղբոր դստեր: Կրթությունը ստացել է Անանիա վարդապետի մոտ Նարեկ վանքում, ինչպես ինքն է նշում Ապարանից խաչի և Աստվածածնի ներբողների վերջում՝ <<սնեալ և վարժեալ սրբութեամբ և իմաստութեամբ առ ոտս Անանիայ վարդապետի>>(422): Նարեկացին վանքում ձեռնադրվել է քահանա, նաև եղել է վարժապետ ու վարդապետ:
Գրիգոր Նարեկացու հայրը այդ ժամանակվա կաթողիկոսի՝ Անանիա Մոկացու կողմից բանադրվում է իբրև հերձվածող, որը նշանակում է եկեղեցու միությունից պառակտված՝ բաժանված մարդ: Նույն մեղադրանքը ուղղվեց նաև Գրիգոր նարեկացու ուսուցչին՝ Անանիա Նարեկացուն: Ըստ Հայսմավուրքի վկայության, որը սրբերի կյանքի և նահատակության պատմությունները պարունակող ծիսամատյան է, Նարեկացուն նույնպես կոչում էին ծայթ և հերձվածող:
Գրիգոր Նարեկացու կյանքի մասին կան նաև անհամաձայնություններ, օրինակ՝ Հրանտ Թամրազյանը կարծում է, որ Նարեկացին քաջատեղյակ է եղել երկրային կյանքին, մինչ դեռ Մանուկ Աբեղյանը և Արշակ Չոպանյանը այն համոզմանն էին, որ Գրիգոր Նարեկացին ապրել է աշխարհիկ կյանքից մեկուսացած (տե՛ս՝ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը ըստ Հրանտ Թամրազյանի):

Continue reading “Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» (վերլուծություն)”